16-12-2015 14:46

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Ղարաբաղին վերաբերող Ռոյս-Էնգել առաջարկները

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաեւ նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Պետքարտուղարության պատասխան նամակում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի բանակի գործողությունների հետեւանքով մեկ տարվա ընթացքում 40 հայ է սպանվել, որից 4-ը նախորդ շաբաթ: «Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարել էր հակահայկական ագրեսիայի մասին՝ նշելով. «Մենք պատրաստվում ենք էլ ավելի ավերիչ հարձակումներ իրականացնել: Պետքարտուղարությունն պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, սահմանին միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ներդրմամբ ԵԱՀԿ դերը բարձրացնելու եւ սահմանի ու շփման գծի ողջ երկայնքով կրակորսիչ համակարգերի տեղակայման վերաբերյալ առաջարկները: Առանց հրադադարի ռեժիմի խախտումները հստակեցնող մեխանիզմների կամ հարձակումների աղբյուրը ճշտելու համար նախատեսված սարքավորումների տեղադրման՝ համանախագահների համար դժվար կլինի ուժի կիառման հարցով հստակ մեղադրանքներ ուղղել մի կողմին»,-ասված է նամակում: Նշվում է, որ Ռոյս¬-Էնգել նախագծում առաջակվող կետերն ընդունվել են Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների կողմից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը եւ ԵԱՀԿ-¬ն եւս հայտնել են, որ աջակցում են ներկայացված նախագծին: Միայն Ադրբեջանն է դեմ դրանց կիրառմանը: ԱՄՆ օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատմանը: ԱՄՆ օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատմանը: Նրանց ներկայացրած նամակում, որի տակ ստորագրել են 80 կոնգրեսականներ, կոչ է արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ¬-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի եւ ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար եւ ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը դիմել էին ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով չխուսափել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում մարտեր հրահրելու համար Ադրբեջանի հասցեին մեղադրանքներից, որոնք հանգեցնում են մարդկանց մահվան: Նրանք նաեւ երեք կետից առաջարկ էին ներկայացրել: Էդ Ռոյսը եւ Ադամ Շիֆը կոչ են արել ԱՄՆ կառավարությանը աչք չփակել Բաքվի ագրեսիվ գործողությունների վրա