ԱՄՆ-ն շարունակում է աջակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այս մասին նախօրեին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:
«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ մեր դիրքորոշումն այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում»,-ասել է նա:
Թյուդոն նաև հավելել է, որ խաղաղության համար և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի առաջնորդներնը պատասխանատվություն են կրում:
«Մենք կցանկանայինք ընդգծել նրանց կարևոր դերակատարությունը բանակցությունների ճանապարհով խաղաղության հասնելու հարցում»,-հավելել է Թյուդոն: