28-04-2016 10:35

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի,ԱՄՆ Պետդեպ

Ղարաբաղյան շփման գծում փխրուն հրադադարի հաստատումը սկզբում քաջալերող էր, քանի որ թվում էր, թե այն պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարվածությունը մնում է: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ի պատասխան հրադադարի խախտումներին վերաբերող հարցի՝ նա հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը այցելել է տարածաշրջան:

«Մենք կապի մեջ ենք մնում երկու կառավարությունների, այս հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձը մնում է նույնը՝ մենք խստագույնս դատապարտում ենք որևէ բռնություն Լեռնային Ղարաբաղի շփման գծում և անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերադառնալը խաղաղ գործընթացին», - ասել է Թոները՝ շեշտելով․ - «Լեռային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»: