Բավ է պառակտվել
15-04-2015 09:47

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հռոմի պապի հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը անդրադարձել է օրեր առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ և դրան հաջորդած Թուրքիայի արձագանքին։ Պետքարտուղարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Հարֆին, մասնավորապես, հարցրել են, թե վերջին զարգացումների համատեքստում` ինչպիսին է Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը։ «Այո, նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ընդունել են այդ պամական փաստը և սգացել Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջման փաստը, նշել է, որ փաստերի միայն ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը կբխի բոլորի շահերից, այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի»,-ասել է Հարֆն ու հավելել. «Սկզբունքներից մեկը, որով այս և առավել լայն կոնտեքստում կոտորածների կանխարգելման հարցում առաջնորդվում է ԱՄՆ վարչակազմն այն է, որ ազգերն ավելի են ուժեղանում իրեց անցյալի ցավոտ դրվագները ճանաչելով ու դրանց հետ հաշվի նստելով: Այդ ամենը շատ կարևոր է առավել արդար և հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու համար։ Կարծում եմ, այս շրջանակում պետք է ընկալել մեր մոտեցումն հարցին ու նմանօրինակ խնդիրներին»։ Մարի Հարֆը նաև հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ Հռոմի Պապի հայտարարությունը։ Ճշտող հարցին, թե արդյոք Հարֆն իր հայտարարությամբ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններ տալուց, վկայակորելով իր արդեն արտաբերած միտքը։ Մարի Հարֆին հարցրել են, թե կարող է արդյոք հիշեցնել, թե 2008 թ-ին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ որն է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը, մտաբերելով, թե «կարծես Բարաք Օբաման դեմ չի եղել Ցեղասպանություն բառը օգտագործելուն»։ «Հետաքրքիր է, թե նախագահական քանի թեկնածու է իր քարոզարշավում օգտագործել այս հարցը, իսկ ընտրություններում հաղթելուց հետո մի կողմ դրել և հիշել որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և պետք չէ վշատացնել նրան»։ Լրագրողի այս և վերոնշյալ բոլոր դիտարկումներին ու հարցերին ի պատասխան Մարի Հարֆը հորդորել է կապվել Օբամայի վարչակազմին և 2008 թ-ի քարոզարշավի պատասխանատուներին։