03-08-2016 12:53

Թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումն ավարտվեց.ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն՝ Երևանում ներկայիս իրավիճակի վերաբերյալ:

«Մենք թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց: Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփողության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել էր հայտարարություն. «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում»: