Բավ է պառակտվել
29-01-2015 11:46

Գորբաչովը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «թեժ պատերազմի» վտանգի մասին

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բացահայտ սառը պատերազմ է տեղի ունենում, որը կարող է վերածվել «թեժ պատերազմի»: Քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը ներքաշել է Մոսկվան հակամարտության մեջ՝ «փորձելով բացահայտ կերպով իրականացնել հաղթանակելու գերակայող գաղափարը»: «Ցավոք, ես արդեն չեմ կարող ստույգ ասել, որ սառը պատերազմը չի վերածվի «թեժ պատերազմի»: Պետք է ասեմ, որ նրանք (ԱՄՆ) կարող են դիմել արկածախնդրության»,- հավելել է Գորբաչովը: ԽՈՍՀՄ նախկին նախագահը նաև հիշեցրել է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների մասին: «Այժմ մենք Ամերիկայից և Եվրոմիությունից լսում ենք միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին: Մի՞թե նրանք վերջնականապես գլուխները կորցրել են», - նշել է նա: Հունվարի սկզբին Գորբաչովը հայտարարեց Եվրոպայում ուկրաինական ճգնաժամի հետ կապված լայնածավալ պատերազմի վտանգի մասին: Քաղաքական գործիչը նաև կոչ արեց Գերմանիային չմիջամտել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: 2014 թվականի դեկտեմբերին Գորբաչովը խորհուրդ տվեց Ռուսաստանին և ԱՄՆ-ին «հարաբերությունների ջերմացմանը» նվիրված վեհաժողով անցկացնել: Մեկ ամիս անց նա կոչ արեց Միացյալ Նահանգներին և Եվրոմիությանը ականջալուր լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, ով համեմատել է միջազգային հարթակում Վաշինգտոնի քաղաքականությունը նորաթուխ հարուստների վարքի հետ, «որոնց գլխին հանկարծակի հսկայական հարստություն է թափվել համաշխարհային առաջնայնության տեսքով»: