02-10-2013 14:25

Քվեարկությունը հետաձգվեց մինչև վաղը

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ԱԺ-ին առաջարկեց համաներում կիրառելու մասին որոշման նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև վաղը` պատգամավորների կողմից արված բոլոր առաջարկությունները ի մի բերելու համար:

Նրա խոսքերով` կանդրադառնա հնչած առաջարկություններին, որոնք հնարավոր կլինի ընդունել: Վաղը, հոկտեմբերի 3-ին կկայանա նախագծի քվեարկությունը: