Բավ է պառակտվել
30-04-2014 14:38

ՀՀ ԱԺ նախագահը ՛՛խոստովանեց՛՛, որ իր օգտին ԲՀԿ-ն քվեարկել է բարեկամության ՛՛խաթր՛՛

Այսօր, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության պատգամավորները քվեարկել են ազատ, եւ այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ ինքը նրանց հետ ոչ միայն աշխատանքային, այլեւ բարեկամական հարաբերություններ ունի: ՛՛Քվեարկությունը քաղաքական չէր, դա իրենց կամարտահայտությունն էր՝ պայմանավորված իմ անձով՛՛,- ասել է Սահակյանը:

Այն դիտարկմանը, թե ՛՛Բարգավաճ Հայաստանում՛՛ կասկածներ կան քվեարկության արդյունքների կեղծման վերաբերյալ, Սահակյան պատասխանել է, որ թե ԲՀԿ-ին, թե մյուս խմբակցություններին առաջարկվել է անդամակցել հաշվիչ հանձնաժողովին, սակայն նրանք հրաժարվեցն. ՛՛Նրանք կարող էին լինել գործընթացի վերահսկման մասնակիցը՛՛: