Բավ է պառակտվել
12-10-2016 12:57

Գլոբալ անվտանգության համակարգը փլուզված է. Նիկոլայ Բորդյուժա

Աշխարհում փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը: Այս մասին Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ի դերը եվրասիական անվտանգության մեջ» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը շատ կարճ հանդես եկավ բացման խոսքով ու արագ հեռացավ դահլիճից:

«Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, որը վերլուծության չի ենթարկվում: Անվտանգության ոլորտում ինչ-որ ալգորիթմ ստեղծելն էլ, հետևաբար, հեշտ չէ: Ընդհանուր առմամբ, փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը: Դադարեցված են առաջատար միջազգային խոշոր խաղացողների միջև կապերը, երկխոսությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութի անօրինական շրջանառության և այլ մարտահրավերների վերաբերյալ»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի:

«Անտրամաբանական քայլեր կան, որոնք միջազգային հարաբերություններում են ի հայտ գալիս»,- հավելեց Բորդյուժան: Ու իր հեռանալը պատճառաբանեց ՀԱՊԿ անդամ պետություններ ղեկավարների կայանալիք առաջիկա նիստերի կազմակերպչական հարցերով: