Բավ է պառակտվել
11-03-2015 12:57

Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն փոխել են Աստանայում հանդիպման օրը

Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումն Աստանայում, որը նախատեսված էր այս շաբաթ, հետաձգվել է: Այս մասին  հայտնել է Ղազախստանում դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, երեք պետությունների առաջնորդները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախատեսված հանդիպման օրը»,-ասել է նա: Կրեմլի մամուլի ծառայությունը մարտի 9-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով կայցելի Աստանա՝ մասնակցելու Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների եռակողմ հանդիպմանը: «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։ Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։