Բավ է պառակտվել
23-04-2015 08:37

ՀՀ և ՌԴ ղեկավարները կքննարկեն տնտեսական և քաղաքական համագործակցության հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կքննարկի Հայսատանի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ երկու երկրների համագործակցության տնտեսական և քաղաքական կողմերը, ինչպես նաև միջազգային թեմատիկան: Այդ մասին հաղորդեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Նախատեսվում է Սերժ Սարգսյանի հետ առանձին հանդիում: Նախատեսվում է քննարկել երկկողմանի օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնց թվում են նաև քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտները, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային թեմաները», — ասաց Ուշակովը լրագրողներին: Հիշեցնենք, որ Պուտինը կայցելի Երևան հայկական կողմի հրավերով: Նա կմասնակցի Հայոց Ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին, որոնք նախատեսված են ապրիլի 24-ին: