05-11-2014 21:01

Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն. Հ. Աբրահամյան

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ այսօր լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նա միջնորդել է, որ իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպի ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  
«Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն»,- ասաց վարչապետը: 
Իսկ թե իրականում հանդիպում եղե՞լ է ԲՀԿ և ՀՀԿ առաջնորդների միջև՝ վարչապետը չպատասխանեց: