Բավ է պառակտվել
30-01-2015 16:51

Հանդիպել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ

Այսօր  կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։ Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։