Բավ է պառակտվել
21-03-2015 09:02

ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները քննարկեցին լարվածությունը շփման գծում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր ղարաբաղյան գործընկեր Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկեցին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, որոնք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կտրուկ սրման պատճառ հանդիսացան: Նախարարները ԼՂ կարգավորման շուրջ կարծիքներ փոխանակեցին: ԱԳՆ ղեկավարները հանգեցին այն եզրակացությանը, որ Ադրբեջանի սադրանքների հիմնական նպատակը բանակացական գոործընթացի տապալումն է: Կողմերը նաև քննարկեցին Հայաստանի և ԼՂՀ արտաքին քաղաքական կառույցների համագործակցության հարցերը: