Բավ է պառակտվել
06-03-2015 09:48

«Նորմանդական քառյակի» ԱԳՆ ներկայացուցիչները կհանդիպեն Բեռլինում

Ուրբաթ՝ մարտի 6-ին, Բեռլինում տեղի կունենա «նորմանդական քառյակի» երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն Մինսկի պայմանավորվածությունների իրականացման մանրամասները: «Նորմանդական քառյակի» ԱԳՆ ներկայացուցիչները (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) Բեռլինում կքննարկեն Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործընթացը: Ռուսաստանը կներկայացնի ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքով Բեռլինում հանդիպման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել ծանր զինատեսակների հետ քաշելուն: «Այժմ ամենակարևորը ծանր զինատեսակի հետ քաշելուն ուշադրությունը սևեռելն է: Այդ գործընթացը պետք է համաձայնեցված լինի և հստակ որոշվի Մինսկի պայմանավորվածությունների համաձայն», - ասել է նախօրեին դիվանագետը: Կարասինը նշել է, որ այժմ կարևոր է սկսել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը: Նրա խոսքով Մինսկի պայմանավորվածություններում ամրագրված քաղաքական գործընթացը դեռևս տեղից չի շարժվել: Դիվանագետի խոսքով Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող սոցիալական և տնտեսական իրավիճակը բավականին արագ հետընթաց է ապրում: Այնուամենայնիվ Կարասինը որոշակի առաջընթաց է գրանցել հակամարտությունը կարգավորելու հարցում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ դիտորդները նույնպես կմասնակցեն բեռլինյան հանդիպմանը: Նրա խոսքով նրանք մանրամասնորեն կտեղեկացնեն բանակցությունների կողմերին պայմանավորվածությունների իրականացման ժամանակացույցի մասին: