Բավ է պառակտվել
05-12-2014 17:31

Հանդիպել են Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը

Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ։  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նախարար Նալբանդյանը քննարկեց երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-ռուսական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ արվեց տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։