Բավ է պառակտվել
24-04-2015 17:11

ՌԴ և Ֆրանսիայի նախագահները Երևանում քննարկում են Ուկրաինայի հարցը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակառաջարկեց քննարկել Ուկրաինայում, Իրանում և Սիրիայում տիրող իրավիճակը: «Կարծում եմ, որ մենք այժմ Ձեզ հետ կքննարկենք այդ աշխատանքի շարունակությունը: Մենք նաև մի շարք այլ հարցեր ունենք, որոնք նախատեսվում է քննարկել», — ասաց Օլանդը Պուտինի հետ երկկողմանի հանդիպման ժամանակ: Իր հերթին Վլադիմիր Պւտինը առաջարկեց քննարկել Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը: «Ես գիտեմ, որ դուք չափազանց շատ բան եք արել այդ պայմանավորվածություններին հասնելու համար և անընդհատ դրան ուշադրություն եք հատկացնում», — ասաց Պուտինը Օլանդի հետ բանակցությունների ժամանակ: ՌԴ նախագահը արձանագրեց, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ոչայնքան լավ վիճակում են գտնվում, առևտրի շրջանառությունը կրճատվում է, և դա միայն ափսոսանք է առաջացնում: «Մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ հարաբերությունների վերականգնման համար», - ընգծեց Պուտինը: ՌԴ նախագահը նաև նշեց, որ մտադիր է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի , ինչպես նաև ԵՄ-ի հետհարաբերությունների զարգացման ուղիները: