Բավ է պառակտվել
01-08-2016 11:21

ԵԱՏՄ երկրների ղեկավարները կհանդիպեն Սոչիում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարների նիստը տեղի կունենա Սոչիում, հայտնել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը:

«Սոչիում օգոստոսի 12-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նիստ եմ անցկացրել», - իր Twitter-յան էջում գրել է Մասիմովը:

Եվրասիական տնտեսական միություն, միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամ են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը։