01-07-2015 15:45

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային արդի հարցերը: Անդրադարձ է կատարվելԵրևանում հունիսի 25-26-ին կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին։ ՀՀ և ՌԴ վարչապետերն ընդգծել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությունը։