Բավ է պառակտվել
06-04-2016 11:08

ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, նախնական տվյալներով, տեղափոխվել է ապրիլի 12-ին և կանցկացվի Մոսկվայում։ Այդ մասին  հայտնել է Ղրղզստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Նազիրա Ախմեդովան:
Ավելի վաղ պլանավորվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի Երևանում՝ ապրիլի 8-ին:
«Մենք պլանավորում ենք, որ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի Մոսկվայում՝ ապրիլի 12-ին»,- ասել է Ախմեդովան։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի իր գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել է ԵՏՄ հանդիպումը Մոսկվա տեղափոխելու հարցը: Այս մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։