Բավ է պառակտվել
04-07-2016 17:04

ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով հայտարարություն են ընդունել

Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության համար առաջնային է ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին այսօր Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Միջազգային անվտանգության հարցը, Բորդյուժայի խոսքով, ևս քննարկվել է:

«Բացի այդ, լուրջ ուշադրություն է դարձվել միջազգային անվտանգությանը՝ հաշվի առնելով այն, որ նման խնդիրներից մեկն ազդում է մեր բոլոր պետությունների անվտանգության վրա, լրջորեն ազդում է կայունության վրա, դա Ղարաբաղի հակամարտության խնդիրն է, ուստի, հարցը ԱԳ նախարարների կողմից քննարկվել է, ընդունվել է հայտարարություն»,- նշեց Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ նիստը դիտարկում են որպես նոր որոշումների ընդունում ու նախապատրաստական փուլ՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների հանդիպումից առաջ, որը տեղի կունենա Հայաստանում: