Բավ է պառակտվել
11-03-2016 09:36

ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարները ստորագրել են 2016­ - 2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 10- ին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։ Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016- 2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ- ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդատվություններ։