26-04-2017 15:50

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ապրիլի 28-ին կհանդիպեն Մոսկվայում, այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
« Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: