Բավ է պառակտվել
04-07-2016 12:43

Երևանում ընթանում է ՀՀ-ի և ՌԴ-ի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացնում, Facebook-ի իր էջում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանում սկսվել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Առջևում ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստն է և բանակցությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։

Լավրովը Երևանում է` ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Բացառված չէ, որ նիստի շրջանակում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտությունը։