Բավ է պառակտվել
22-10-2016 15:54

ՀՀ-ի և ԼՂՀ-ի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։