Բավ է պառակտվել
20-09-2017 13:14

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, ով գտնվում է Նյու Յորք ժամանած հայկական պատվիրակության կազմում, շարունակում է աշխատանքներըՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից, Նյու Յորքում նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները արտերկրի մի շարք գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նյու Յորքում Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սպասվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: