Բավ է պառակտվել
16-09-2015 15:34

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ին. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Նյու Յորքում: 
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ առանձին կհանդիպեն նախարարներից յուրաքանչյուրի հետ, ապա կկայանա համատեղ հանդիպումը: 
«Վերջին շրջանում հաճախակիացել են հրադադարի խախտման դեպքերը։ Հուսով եմ՝ այդ հարցով պայմանավորված՝ արդյունք ձեռք կբերվի։ Այդ առումով Ռուսաստանն ամրապնդել է դիվանագիտությունը: Սերգեյ Լավրովն այցելել է Ադրբեջան, իսկ ես՝ Մոսկվա: Սակայն արդյունքի հասնելու համար մենք պետք է աշխատենք: Մենք պետք է համաձայնեցնենք որոշ հարցեր: Ռուսաստանը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Կփորձենք արդյունքի հասնել, սակայն նախապես ինչ-որ բան ասելը դժվար է»,-ասել է նա։