24-10-2016 11:03

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը այցելել է Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի

Պետական այցով Հայաստանում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը նախօրեին այցելել է Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի:

Այցի շրջանակներում նախատեսված են Նորին Վսեմություն արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, աշխատանքային ճաշ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաեւ այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան եւ թանգարան, Խոր Վիրապի վանք, Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի, մայրաքաղաքի հատուկ կարիքներով երեխաների թիվ 2 դպրոց, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանություն:
Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: