Բավ է պառակտվել
24-03-2015 11:12

ՀՀ և ԼՂՀ հույների միության ղեկավարը Էրդողանին նամակ է գրել

«ՊԱՏՐԻԴԱ» Հայաստանի և ԼՂՀ հույների կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը բաց նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Թուրքիայի նախագահ
Պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Պարոն նախագահ,
Զարմանքով տեղեկացանք, որ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը, որը տևել է 1915 թվականի մարտից մինչև 1916 թվականի հունվարը, որոշվել է նշել Թուրքիայում ապրիլի 24-ին: Ըստ երևույթին, այս օրը նախատեսվում է լիակատար հիացմունք արտահայտել այդ ճակատամարտում դաշնակիցների հետ խայտառակ պարտություն տարած անգլիացիների և ֆրանսիացիների սերունդներով: Բնական է ենթադրել, որ Գալիպոլիի ճակատամարտի համար ոչնչով աչքի չընկնող ապրիլի 24-ի օրի ընտրությունը մեկ բացատրություն ունի. այդ օրը նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյա տարելիցը, և Թուրքիան պետք է ցուցադրի աշխարհին, որ իր պատմությունը ունի: Այն պատմությունը, որը շարունակվում է Քեսաբում Ձեր անմիջական մասնակցությամբ, քանի որ ձեր աջակցությամբ ստեղծված «Ջաբհաթ ալ Նուսրա», «Շամալ Իսլամ» և «Անսար ալ Շամ» ծայրահեղական իսլամական շարժումների ահաբեկչական խմբավորումները 2014 թվականի մարտի 21-ին Թուրքիայի տարածքից ներխուժեցին Սիրիա և ռազմական գործողություններ ձեռնարկեցին հայաբնակ Քեսաբ քաղաքում և մոտակայքում գտնվող գյուղերում: Չէ՞ որ դուք բազմիցս զգուշացրել եք հայերին լքել տվյալ տարածքը, այն նույն հայերին, ում նախնիների մի մասը փրկվելէր Սիրիայում ցեղասպանություններից, իսկ մյուսը տեղահանվել էր երեք թուրքական կառավարությունների կողմից: Այժմ դուք կոչ եք անում հայերին տեղահանվել արդեն ոչ թե Թուրքիայի, այլ Սիրիայի տարածքից: Գնդակոծվելևէ փլուզվել են ոստիկանության բաժինները, բնակելի տները, դպրոցները, սպանվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Աճում և ընդլայնվում է թուրքական կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման աշխարհագրությունը: Ի դեպ Թուրքիայում գերմանացի ռազմական առաքելության ղեկավար Լիման ֆոն Սանդերսի հրամանատարությամբ անգլիացիներին ջախջախած 5 –րդ թուրքական բանակը 1918 թվականին կազմալուծվել է փոքրաթիվ հայկական բանակի կողմից Երևանը գրավելու փորձերի ժամանակ ջախջախվելու հետևանքով: Ըստ երևույթին ամեն ինչ չէ, որ քանակով և արյունախումությամբ է որոշվում: Այնուամենայնիվ, պարոն նախագահ, նույնիսկ ամենասարսափելի հանցագործությունը կարող է եթե ոչ մոռացվել, ապա ներվել, եթե հանցագործը գիտակցել է իր կողմից կատարված հանցանքի ողջ ծանրությունը և մեղանչել է: Քրիստոնեության մեջ այդ իրեն հոգին փրկելու հնարավորություն է ընձեռում: Կարծում եմ, որ նաև իսլամում, որը մեծ կրոն է հանդիսանում, Ղուրանում տվյալ հարցը բավականաչափ լուսաբանված է: Մի ողջ դարի ընթացքում Թուրքիան մեղանչելու հնարավորություն է ունեցել, սակայն այն ոչ միայն ժխտում է իր կողմից կատարված հրեշավոր ոճրագործությունը, այլ նաև շարունակում է իրականացնել մի քաղաքականություն, որն իր էությամբ քիչ է տարբերվում Օսմանյան կայսրության քաղաքականությունից: Հայերի, հուների և այլ ազգերի ոսկորների վրա Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո այն փաստորեն այդպես էլ չկարողացավ հեռանալ էթնիկական հատկանիշներով զանգվածային սպանություններ կազմակերպող և կատարող պետական հանցագործներից, և դահիճ երիթուրքերից շատերը բարձր պետական պաշտոններ զբաղեցրեցին: Թուրքիայում առ այսօր հարգում են նրանց հիշատակը: Այդ նույն է, ինչ եթե Երրորդ Ռեյխի ղեկավար կազմը ավարտեր իր կարիերան ոչ թե Նյուրնբերգում՝ դատապարտվողների նստարանին, այլ սկսեր ղեկավարել պարտված Գերմանիային և առ այսօր հայրենակիցների հարգանքը և սերը վայելեր: Պատմությանը նման մոտեցմամբ բնական է, որ Թուրքիայի պատմությունը սեփական եսը սպիտակեցնելու համար չէր կարող շարունակվել առանց խոշոր կեղծարարությունների: Դեռևս Քեմալ Աթաթուրքի հրամանով 1931 թվականին «Թուրքական պատմական ընկերության» մասին հրամանագիր է հրապարակվել, որի կազմում ներառվել էին վճարված թուրք և օտարերկրացի պատմաբաններ: Այդ հրամանագրով նաև հանձնարարվել է արխիվները մաքրել, կեղծել հին արխիվները և ստեղծել օսմանյան սրի տակ ապրող ազգերի նոր պատմությունը: Իհարկե արխիվները կարելի է մաքրել, սակայն ինչպե՞ս կարելի է բացատրել Թուրքիայի տարածքից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների վերանալը: Մի՞թե այդ ժողովուրդները ինքնակամ որոշել են լքել իրենց հայրենիքը, տները և տաճարները: Հենց նրանց վերանալն էր Ցեղասպանությունը ապացուցող փաստ է հանդիսանում: Եվ 1915-1923 թթ. իրագործված Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելը Թուրքիայի կառավարությանը և թուրք ժողովրդին մարդկության դեմ գործած հանցագործությունների հարցում համաշխարհային համերաշխությունից դուրս է վանում: Դուք խորհուրդ եք տալիս մոռանալ և չհիշել անցյալը: Մեր պապերը փորձում էին մոռանալ անցյալի վիրավորանքները և Թուրքիային որպես հայրենիքի վերաբերվել, սակայն նրանց մշտապես հիշեցրել են անցյալի մասին ցեղասպանություններով, և յուրաքանչյուր ոք նախորդից սարսափելի է եղել: Դուք պնդում եք, որ այսօրվա թուրք ժողովուրդը այդ մասին ոչինչ չգիտի՞, թե՞ չի՞ հիշում: Իրոք, նրանք որտեղի՞ց պետք է իմանան, եթե պատմական իրականությունը հետապնդվում է օրենքով, իսկ Թուրքիայի պատմության դասագրքերում այդ մասին չի խոսվում, իսկ եթե խոսվում է, ապա այնպես է աղավաղված, որ զոհը և հանցագործը փոխում են տեղերը: Կարծես, թե սուտը հաղթանակ է տոնում, եթե ճշմարտության ճանապարհը փակվում է: Սակայն ավաղ: Այդպես չի պատահում, և վաղ թե ուշ հանցագործությանը պատիժն է հետևում: Ինչ-որ մեկին թվում է, թե չճանաչելով Ցեղասպանությունը, Թուրքիան այնուամենայնիվ բավականաչափ քաղաքակարթվել է և մարդկության համար սպառնալիք չի ներկայացնում: Սակայն ցավոք, իրականությունը լավատեսության տեղիք չի տալիս: NTV թուրքական հեռուստաալիքով հաղորդումներից մեկին մասնակցելու ժամանակ դուք բարձրաձայնել եք թուրքական հասարակության մեջ շևջանառվող ձեր ծագման մասին լուրերը: «Քըլդըչդարօղլու, դու ալավիտ ես, ես՝ սունիթ: Խոսիր այդ մասին: Դեմըրթաշ, դու զազա ես: Մի վախեցիր խոսել այդ մասին»: Արդեն լավ է, որ դուք կոչ եք անում չվախենալխոսելայն մասին, որ Թուրքիայում ինչ-որ մեկը թուրք չէ: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, սարսափելի է: «Ինչ ասես, թե չեն խոսել իմ ծագման մասին: Ինձ վիրավորում էին, ասելով, թե ես վրացի եմ, սակայն այն, ինչ ավելի վատ է, ներեցեք, բայց ինձ նույնիսկ հայ են անվանել: Սակայն ես կասեմ, որ իմ հորից և մորից տեղեկացել եմ, որ թուրք եմ»: Մի քանի տարի առաջ նույն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դուք խոսում էիք, թե լուրերեն պտտվում այն մասին, որ դուք հունական և հրեական արմատներ ունեք: Եվ ներողություն խնդրեցիք այն բանի համար, որ պարզապես բարձրաձայնել եք այդ ժողովուրդների մասին: Նույնիսկ թուրքական կայքերը որոշակի լարվածությամբ մոտեցան իրենց առաջնորդի խոսքերին: Եթե հիշենք այն փաստը, որ Աբդալա Գյուլը ժամանակին վիրավորանք համարեց այն, որ իր մորը հայուհի են համարել, ապա կատաղի ազգայնամոլության պատկեր է ստացվում, որը պարտադրվում է թուրքական հասարակությանը վերնախավի կողմից: Այսպիսով Թուրքիայում վիրավորական է հայ, վրացի կամ հրեա լինելը: Պարոն նախագահ, իսկ եթե՞ հանկարծ պարզվի, որ դուք հայ եք: Կամ հու՞յն: Ձեր նախնիները կարող էին բռնի կերպով իսլամ ընդունել: Ի դեպ այդ սյուժեն բավականաչափ տարածված է Թուրքիայում: Եվ այդ դեպքում Թուրքիայում ժողովրդականություն վայելող «Երջանիկ էնա, ով իր մասին կարող է ասել.ես թուրք եմ» նշանաբանը արդեն Ձեզ համար չէ: Եվ ի՞նչ կարող եք անել: Բանն այն է, որ ոչ հայերը, ոչ հույները, ոչ էլ վրացիները ուրախ չեն լինի, եթե պարզվի, որ Թուրքիայի նախագահը նրանց հայրենակիցն է: Եվ հենց այդ պատճառով ֆաշիզմով համեմված ձեր անկեղծորեն ազգայնամոլական աշխարհհայացքը պատիվ չի բերում ոչ հայերին, ոչ հույներին, ոչ էլ վրացիներին: Ցավոք Դուք դեռ շատ պետք է աճեք,որպեսզի Աստծո առջև մարդկանց հավասարության մասին պատկերացումներ ձեռք բերեք: Հենց այդ վանող ազգայնամոլությունը շատ հայտնի մարդկանց կողմից արտահայտված թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառն է հանդիսանում: Բացառված չէ, որ հենց ձեր ազգայնամոլական վերաբերմունքը իր դերակատարությունը ունեցավ, և Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը դիմեց Հայաստանի խորհրդարանին ձեր մեղքով չվավերականացված արձանագրությունները հետ կանչելու առաջարկով: Բարդ է գործ ունենալ այն երկրի հետ, որի նախագահ վիրավորական է հավանում հնագույն ժողովուրդներին իր պատկանելիության հավանականությունը, ովքեր մեծ ներդրում ունեն ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից քաղաքակրթության ստեղծման գործում: Դեռևս մի քանի ամիս առաջ Ս. Սարգսյանը ձեզ շնորհ է արել և Երևան է հրավիրել 2015 թվականի ապրիլի 24-ին, որպեսզի միասին անմեղ զոհերի հիշատակը հարգեք, ազատվելսեփական անձը և թուրք ժողովրդին հանցագործների ժառանգությունից, այլապես ձեր ժողովուրդը դեռ երկար կպահպանի մարդասպանի դրոշմը: Մի օր հայ և թուրք ժողովուրդները միասին կհասկանան իրենց պատմությունը, Թուրքիան մեղանչելով կմաքրվի Ցեղասպանության արյունից, սակայն այսօր պարզ է, որ դա Ձերօրոք չի լինելու: Ափսոս»: