Բավ է պառակտվել
22-11-2016 16:33

Արա Աբրահամյանը չի մասնակցի հայաստանյան ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե չի պատրաստվում մասնակցել 2017-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

«Ես ճիշտն ասած, անցյալ անգամ ասեցի, որ ես ուզում էի և պատրաստվում էի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ես զգացի, որ ունեմ հնարավորություններ` օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգար տեսանելի փոփոխությունները: Ես պատրաստվում էի մասնակցել, խնդիրներ առաջացան, ես երկար բացակայեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, էտապներ կան, որ ես պետք է բացակայեմ, այստեղ չլինեմ: Ես հիմա մեկնելու եմ, պետք է վերադառնամ մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- հայտարարեց Արա Աբրահամյանը:

Անդրադառնալով իր ստեղծած «Ազգային միասնություն» շարժմանը, Աբրահամյանն ասաց, որ այն «լուրջ աշխատանքներ» է կատարել ու ավելին, 2017-ի հոկտեմբերին նոր տնտեսական ֆորում են կազմակերպելու:

«Ես հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալական ռազմավարություն ունի: Մեկ ամիս է անցել մեր առաջին քայլից: Սա համարում եմ առաջնահերթ, կարևոր, ապագայի խնդիրներից մեկը»,- հավելեց նա: