Բավ է պառակտվել
08-06-2016 12:14

ՀՀ ԱԽ նախագահ . ՀԱՊԿ նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար իրավիճակում

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը չորեքշաբթի Երևանում մեկնարկեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի մասին Հայաստանի ԱԽ նորանշանակ քարտուղարի ելույթով

Արմեն Գևորգյանը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի ընդլայնված կազմով նիստի բացման ելույթում նշեց, որ նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվարին իրավիճակում, որ ՀՀ և ԼՂՀ տարածքները ենթարկվել են ադրբեջանական ագրեսիային։

«Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մարդկային մեծ կորուստների, և հնարավոր եղավ կանգնեցնել ու տիրապետել իրավիճակին։ Դրանում կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին դիմեց Ադրբեջանը՝ զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով»,- ասաց Գևորգյանը։

Նա նաև հիշեցրեց, որ բոլոր այդ իրադարձությունները ծավալվել են ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում, ինչի համար էլ հայկական կողմը կարևորում է դրանում ՀԱՊԿ գործընկերների դերակատարությունը։

Երևանում մեկնարկել ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստը: ՀՀ-ն 2016թ. նախագահում է ՀԱՊԿ-ում, և համաձայն ընդունված կարգի՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը այդ ժամանակահատվածում անցկացվում են Հայաստանում:

ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստին մասնակցում են ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստը նախ կայանալու է նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Նեղ կազմով նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հակազդման հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքը և կազմակերպչական հարցեր:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվեն թմրամոլության դեմ պայքարի հարցեր, կներկայացվի ՀԱՊԿ ԱԽՔԿ որոշմամբ ստեղծված Կազմակերպության գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները որոշում կընդունեն «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի», ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ: