Բավ է պառակտվել
27-09-2016 10:45

Սեյրան Օհանյանը լքում է պաշտոնը

Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձևավորվի, սակայն Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Այս որոշումը կայացվել է նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի` նախագահական նստավայրում երկու ժամ տևած առանձնազրույցի ավարտին։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում:

Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, դեռևս պարզել չի հաջողվել։