06-01-2015 11:22

Ուրուգվայի ԱԳ նախարարը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Հունվարի 4-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանն ու Հայ Դատի հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծված հարցերի թվում քննարկվել է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման բազմաթիվ դեպքերը: Նախարարը դատապարտել է Ադրբեջանի վարքը:

Նախարար Ալմագրոն կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ինքնորոշման իրավունքը, նաեւ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը 1918թ. մայիս-1920թ. դեկտեմբեր անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանների համաձայն։

Նշենք, որ դեռեւս 2011թ. Ուրուգվայի ԱԳ նախարարը հրապարակային հայտարարել էր, թե Ուրուգվայում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը: