Բավ է պառակտվել
09-02-2016 11:24

Շվեդիայի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին փետրվարի 9-ին Երեւանում՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին, ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը։ Ինչպես նշել է Վալստրյոմը, պետք է անել ամեն բան հակամարտության սրումից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո լուծում գտնելու համար։ «Կողմերին կոչ ենք անում աշխատել հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- ասել է նախարարը