Բավ է պառակտվել
24-02-2015 09:30

ՌԴ ԱԳ նախարարը մեկնել է Փարիզ «նորմանդական քառյակի» հանդիպմանը մասնակցելու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Փարիզ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը նվիրված «նորմանդական քառյակի» ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու: Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի, Լորան Ֆաբիուսի և Պավել Կլիմկինի մսնակցությամբ խորհրդակցությունները կանցնեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Հանդիպումը կսկսվի կեսօրին: Կողմերը մտադիր են ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև փետրվարի 12-ին ձեռք բերված Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը: Լավրովը Փարիզ է ժամանել Նյու Յորքից, որտեղ նա մասնակցում էր միջազգային անվտանգության հարցերին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը: Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ «նորմանդական քառյակի» իր գործընկերների հետ մտադիր է քննարկել Դոնբասում ԵՄ և ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման հնարավորության և նպատակահարարության հարցը: