Բավ է պառակտվել
21-01-2015 13:10

Գյումրիում ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը անթույլատրելի են. Լավրով

Հայաստանի Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, երբ ռուս զինծառայողը սպանեց Ավետիսյանների ընտանիքի անդամներին, քաղաքականացնելու փորձերը անթույլատրելի են: Այդ մասին այսօր 2014 թվակա ՌԴ դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք տեսնում ենք այդ իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք սկիզբ չեն առնում ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարությունից: Քիչ չեն այդ իրավիճակը աշխահաքաղաքական նպատակներով օգտագործել ցանկացողները: Այդ գարշելի է, այդ անթույլատրելի է, այդ արժանի չէ հպարտ հայ ժողովրդին», - ասել է ռուս նախարարը: 

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ հանցագործությունը անպատիժ չմնա, որպեսզի մեղավորը կրի խստագույն պատիժը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի», - ընդգծել է Լավրովը: Նա հավելել է, որ ռուս-հայկական հարաբերությունները տվյալ իրավիճակից չեն տուժի: