Բավ է պառակտվել
05-05-2015 08:43

ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել ԼՂՀ-ում կայացած խորրդարանական ընտրությունները

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունները Արցախում:
«Ողջունելի է ընտրություններին հարյուրից ավելի միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան», - ասել է նա: