02-04-2015 14:53

Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման գործում.ՀՀ ԱԳՆ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։