04-02-2015 14:50

ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-7 կայցելի Գերմանիա: ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մյունխենում նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: