Բավ է պառակտվել
11-03-2015 09:14

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սլովենիայի խորհրդարանի նախագահին

Լյուբլյանայում գտնվող Էդվարդ Նալբանդյանն այցելեց Սլովենիայի Ազգային ժողով, ուր հանդիպեց խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս առումով կարեւորվեց երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ստեղծումը։ Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սլովենիայի պատվիրակությունների միջեւ փոխգործակցությանը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը և ընդգծեց դրանց աջակցելու կարևորությունը։ Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուբլյանա այցելության օրակարգում էր Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպումը։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Սլովենիա՝ Յանեշ Լենարչիչը նշեց, որ կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանն առանձին հարցազրույցներ տվեց սլովենական հեղինակավոր «Delo» և «Dnevnik» թերթերին։