Բավ է պառակտվել
19-11-2015 16:57

Ակնկալում ենք մինչ տարվա վերջ սկսել ԵՄ–ի հետ բանակցությունները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք հետաքրքրել են պատգամավորներին։ 
Հարցին, թե քննարկե՞լ են ԼՂ հակամարտության հարցը, նախարարն ասաց, թե ինչպե՞ս կարող է պատգամավորների հետաքրրքրող հարցերի մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը չքննարկեն: «Իհարկե քննարկել ենք»,-ասաց նա նշեց, որ բոլոր հարցերին էլ անդրադարձ եղել է: 
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրին, նախարարն ասաց, մինչ տարվա վերջ ակնկալում են ԵՄ-ի հետ մեկնարկել բանակցությունները: 
«Ելնելով Եվրոպական միության հետ բանակցությունների փորձից կարող եմ ասել, որ մենք բավական արագ ենք առաջ ընթանում»,-ասաց նա: Իսկ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ հարցին, նա պատասխանեց.«Խոսքը նրա մասին է, որ մենք մեկնարկելու ենք բանակցություններ, դուք ասում եք կստորագրվի՞»: