Բավ է պառակտվել
12-05-2015 08:53

ՀՀ ԱԳ նախարարը խորհրդատվություններ է անցկացրել Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրենների հետ

Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։ Հանդիպան ընթաքում անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիներին։ Նախարար Նալբանդյանը եվրոպացի դիվանագետներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ տեղի ունեցող միջոցառումները և դրանց խորհուրդը։