Բավ է պառակտվել
14-04-2015 10:08

Իռլանդիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Բիգարին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բիգարը վստահեցրեց, որ առավելագուն ջանքեր կգործադրի հայ-իռլանդական համագործակցության խորացման նպատակով։  րույցի ըթանցքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի զարգացման շուրջ: Հանդիպմանը անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների։