20-03-2015 10:08

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց TV5Monde հեռուստաընկերության պատվիրակությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկի գլխավորած պատվիրակությունը: Զրույցի ընթացքում կարևորվեց հեռուստաընկերության կողմից Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդաամներից մեկի վերաբերյալ հաղորդումների պատրաստումը։ Այս համատեքստում ընդգծվեց TV5Monde-ի ներդրումը՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններում Հայաստանը ներկայացնելու հարցում: Երկուստեք ընդգծվեց հեռուստաալիքի դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման, միջմշակութային երկխոսության, ֆրանկոֆոն երկրների համագործակցության խթանման գործում։ Հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստանում TV5Monde-ի հաղորդումների հեռարձակման հնարավորություններին։