11-03-2015 09:46

ՀՀ արտգործնախարարը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա: Ինչպես նշել են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում, Ավստրիայի մայրաքաղաքում ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ: