27-05-2015 10:18

ՀՀ ԱԳ նախարարը այցով կմեկնի Սիրիա

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս։ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։