Բավ է պառակտվել
01-04-2015 11:51

Էդվարդ Նալբանդյանը կայցելի ‪Տաջիկստան‬ և ‪Ղրղզստան‬

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանը վաղը‬ աշխատանքային այցով կժամանի Տաջիկստան։ Դուշանբեում նախարար Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ‬ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ‪ԱՊՀ‬ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիտին։ Ապրիլի 4-ին Ղրղզստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ղրղզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: