28-04-2015 07:33

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ

Ապրիլի 28-29-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։ Ապրիլի 29-ին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն