Բավ է պառակտվել
26-01-2015 11:57

Իրանի արտգործնախարարը ժամանում է Հայաստան

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եւ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս։