27-04-2015 09:18

Հուսով եմ՝ կկարողանանք Անկարային տանել Ցեղասպանությունը ճանաչելու ուղով. Բելգիայի ԱԳՆ

Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի ժխտողական քաղաքականությունից և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Երևանում Հայ-բելգիական առևտրի պալատի 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն իր ելույթում Բելգիայի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Ստրասբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ հիշեցնելով, որ Եվրոպայի խորհրդի նախագահն էլ այդ օրերին Երևանում է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք պաշտոնական Անկարային տանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհով»,- նախարարը:  Նա նշել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի Թուրքիան հասկանա և հրաժարվի ժխտողական քաղաքականությունից: Ռեյնդերսը նաև շեշտել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, սակայն հայերի հետ շփումների պակաս երբեք չի ունեցել: Բելգիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998թ.: Բելգիայի խորհրդարանի վերին պալատը բանաձև է ընդունել, որով վկայակոչելով դարասկզբին Թուրքիայի հայ ազգաբնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները, ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին» կոնվենցիաները, Եվրախորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի բանաձևը,